Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Հորանջելը զովացնում է ուղեղը

Հորանջելը զովացնում է ուղեղը

Ձմռանը մարդիկ ավելի շատ են հորանջում, քան ամռանը, ինչը վկայում է այն մասին, որ այս գործողությունը նպաստում է ուղեղի ջերմակարգավորմանը։

ԱՄՆ Պրինստոնի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությունը հաստատել է, որ հենց ուղեղի ջերմակարգավորումն է հորանջելու բիոլոգիական իմաստը։ Ուղեղի հովացումը հորանջելու ընթացքում տեղի է ունենում երկու առումով. Նախ, կարգավորվում է ուղեղում արյան շրջանառությունը` ծնոտային մկանների աշխատանքի շնորհիվ, ինչպես նաև հովացումը կատարվում է արտաքինից ներթափանցած օդի շնորհիվ։

Փորձի մասնակիցների մոտ կեսը հորանջել է ձմռանը, իսկ ամռանը նրանց միայն մեկ քառորդը։ Ավելին, ամռանը որքան մարդը շատ ժամանակ է անցկացրել դրսում, այնքան ընկել է հորանջելու հաճախականությունը։ Ամռանը տնից դուրս գալուց հետո առաջին րոպեում հորանջել է փորձի մասնակիցների 40%-ը, սակայն շատ շուտով «հորանջող» մնացել է միայն 10%-ը, իսկ ձմռանը իրավիճակը ճիշտ հակառակն է։

Գիտնականների կարծիքով հետագա փորձերում` այս հիպոթեզի հաստատման դեպքում, այն կարող է լուրջ դեր ունենալ նյարդային համակարգի խանգարումների վաղ ախտորոշման գործում, գրում է MIGNews-ը։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ